Կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության մայիսի 22-ի նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով 2025 թվականի բյուջեով «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 65,660,000․0 դրամ վերաբաշխել և հատկացնել նոր՝ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը սկսվել է 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Ռազմավարական ծրագրի մշակող է ընտրվել «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Fraunhofer Institute for Systems and Innovation Research ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։  Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 93,800,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։

2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Այդ հիմքով՝ լուծվել է նաև CNFA-ի և «Ամերիա» ՓԲԸ-ի միջև կնքված ենթապայմանագիրը։

Ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը նախատեսված էր իրականացնել վեց փուլով: Մինչ ենթապայմանագիրը լուծելը, խորհրդատվական ընկերությունը ավարտել է առաջին փուլի աշխատանքները, որի դիմաց ծրագրի միջոցներից կատարվել է վճարում ենթապայմանագրով սահմանված 9,380,000 ՀՀ դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ծրագրի մնացած 5 փուլերը՝ 84,420,000․0 դրամ արժեքով, իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 4-րդ փուլը՝ 65,660,000 դրամ արժեքով, կիրականացվի 2025 թվականի ընթացքում, համաձայն ժամանակացույցի, իսկ ավարտական փուլը՝ 18,760,000․0 դրամ արժեքով, նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում։

Հայերեն

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն