Գեղարքունիքի մարզում կատարվել է 8555,4 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ  կատարվել է 8555, 4 հեկտար գարնանացան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2071 հեկտար գարնանացան կատարվել է Գավառ, 2120,5 հեկտար՝ Մարտունի, 3558 հեկտար՝ Վարդենիս, 465 հեկտար՝ Սեւան, 340,9 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։

Կատարվել է 4928 հեկտար՝ գարու, 2228 հեկտար՝ կարտոֆիլի, 437 հեկտար՝ ցորենի, 242,2 հեկտար՝ վարսակի, 45 հեկտար՝ հաճարի, 120 հեկտար՝ լոբու, 2 հեկտար՝ ոսպի, 102 հեկտար՝ ոլոռի, 19 հեկտար՝ սիսեռի, 239 հեկտար՝ կորնգանի, 64,2 հեկտար առվույտի, 3 հեկտար՝ կտավատի ցանք, 126 հեկտար բանջարի սածիլում:

10 հազար 294,1 հեկտար էլ զբաղեցնում են աշնանացան ցորենի արտերը, որոնք հաջող են ձմեռել ու կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ 

 Գարնանացանը Գեղարքունիքում  կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը։ 

Հայերեն

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում