Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել միջազգային մրցույթներում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի մշակույթի տան սաները մրցանակների են արժանացել միջազգային մրցույթներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի մշակույթի տան «Նկարչություն» բաժնի վեց սաների աշխատանքներ ցուցադրվել են Բուենոս-Այրեսի Ազգային ժամանակակից թանգարանում։ Աշխատանքների հեղինակները նաև «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթի մրցանակակիրներ են։ 

Ցուցադրությունները շարունակվելու են Արգենտինայի այլ քաղաքներում ևս, իսկ մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ։ Ցուցահանդեսին աշխատանքներ են ներկայացրել Միլենա Կարապետյանը, Դիանա Հովհաննիսյանը, Իգնատ Գաբրիելյանը, Աննա Սարիբեկյանը, Սամվել Ղարիբյանը և Օֆելյա Բարսեղյանը։

Մշակույթի տան տասնութ սաներ մասնակցել են նաև «Արտ Մյուզիք» միջազգային փառատոնի և մրցանակների արժանացել «Նկարչություն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգերում։ Առաջին տեղի մրցանակի են արժանացել Օֆելյա Բարսեղյանը և Սյուզի Սարիբեկյանը, երկրորդ տեղ են գրավել Լևոն Թաթոսյանը, Գայանե Յավրյանը և Մանե Մանուկյանը, երրորդ տեղ՝ Կարինա Գևորգյանը, Աննա Բարսեղյանը, Ալիտա Մարգարյանը, Աննա Գասպարյանը, Անահիտ և Մերի Սարիբեկյանները, Հարություն և Սամվել Ղարիբյանները, Անգելինա Կարեյանը, Դիանա Հակոբյանը։ 

Դիպլոմակիրներ են դարձել Էլիզա Հարությունյանը, Սուսաննա Այվազյանը, Միլենա Կարապետյանը և Աննա Սարիբեկյանը։ 

Հայերեն

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում