Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիս Սկալկոսը  քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և «Enterprise Greece»-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։

Տիգրան Մկրտչյանը հաջողություն է մաղթել Դիմիտրիս Սկալկոսին Երևանյան երկխոսության երկրորդ միջազգային գիտաժողովին մասնակցության և այդ նպատակով Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolქართულიTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում