Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ 

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ հարցում Հանրապետական կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ գործող վարչակարգը դեռևս որոշում չունի այդ հարցի շուրջ, քանի որ ներկայում Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա։ 

«Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, և մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի»,-ընդգծել է Մարկո Ռուբիոն։ 

ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ և ապակառուցողական։

«Նրանց միջև պատերազմը վերջին բանն է, որը հիմա մենք կցանկանայինք»,-նշել է Մարկո Ռուբիոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել այն։ 

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին