Իրանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
1 րոպեի ընթերցում

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից ու լուսանկարներից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ: