Եվրոպա

Հռոմի պապը հաստատել է, որ պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա խաղաղության շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը հաստատել է, որ պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա խաղաղության շուրջ բանակցությունները

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մելոնիի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։ 

«Ստանալով Սրբազան Հոր՝ Վատիկանում կողմերի միջև հաջորդ բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության հաստատումը, վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Լևոն XIV պապին՝ խաղաղությանը նրա անդադար հանձնառության համար», - ասել է Մելոնին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում