Երևանում մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման 100 ծրագրից միայն 4-5-ն է խնդրահարույց. Ավինյան

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը այս պահին իրականացնում է մանկապարտեզների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ՝ այնպիսի ծավալներով, ինչպիսիք երբևէ չեն իրականացվել վերջին 30-35 տարիրների ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների կողմից բարձրաձայնվող խնդիրներին՝ կապված մանկապարտեզներում իրականացվող շինարարական աշխատանքների հետ։ 

«Երբ խոսում ենք մանկապարտեզների մասին և մանկապարտեզների հիմնանորոգման մասին, այս ծավալի աշխատանքներ երբևէ Երևանի քաղաքապետարանը վերջին երեք տասնամյակում չի իրականացրել։  Տարբեր մանկապարտեզների հիմնանորոգման, բակերի հիմնանորոգման և վերանորոգման այլ աշխատանքների վերաբերող մոտավորապես 100 ծրագրի 4-5-ն են, որոնք խնդրահարույց են։ Երբ մեր ավագանու ընդդիմադիր խմբակցությունների գործընկերները բարձրաձայնում են, որ տվյալ մանկապարտեզներում կա խնդիր, այո, ճիշտ են ասում։ Վստահաբար մենք ունենք խնդիրներ տվյալ մանկապարտեզներում։ 2023 թվականին իմ՝ քաղաքապետ նշանակվելուց հետո 2-3 մանկապարտեզում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ կապված որակի, փաստաթղթերի հետ, երկուսի հետ կապված էլ կային քրեական գործեր։ Բայց ուզում եմ, որ մասշտաբը հասկանաք։ Մենք ունենք 100 ծրագիր, որոնցից 5-ում կա խնդիր։ Մենք տարվա ընթացքում 1 տասնյակին մոտ նոր հիմնանորոգված մանկապարտեզ ենք բացում, որոնցից յուրաքանչյուրն ընդունում է 150-300 երեխա։ Տարեցտարի այդ մանկապարտեզների աշխատանքների որակն էլ ավելի ենք բարձրացնում։ Մեր ընդդիմադիր գործընկերները գնում և այն մանկապարտեզներում են խնդիրներ գտնում, որոնց մասին մենք էլ գիտենք։ Ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզը, որոնք ի ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձ է արվում ներկայացնել, որ այդ խնդիրը համատարած է։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն 10 մանկապարտեզ է վերաբացելու՝ հիմնանորոգված ամենաբարձր որակով»,- ասաց Ավինյանը։ 

Նա հայտարարեց, որ ավագանու բոլոր անդամները, որոնք ցանկանում են տեսնել, թե Երևանի քաղաքապետարանը ինչ աշխատանքներ է իրականացնում, կարող են գնալ և մասնակցել այդ մանկապարտեզների բացմանը՝ հավելելով, որ բոլոր խմբակցությունները հրավերներ կստանան։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան