Երևան

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից, հավելելով, որ նույն նպատակով մայիսի 22-ին և 23-ին ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի նաև FM ռադիոալիքների հեռարձակումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում