ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց չեն վստահում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մայիսի 19-ին հայտարարել է, որ Ռուսաստանը և Արևմուտքը չեն վստահում միմյանց։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հաղթահարել հին տարաձայնությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Վենսը նշել է լրագրողների հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի և Արևմուտքի միջև կա հիմնարար անվստահություն։ Սա այն բաներից մեկն է, որը նախագահը, անկեղծ ասած, հիմարություն է համարում։ Պետք է կարողանանք հաղթահարել անցյալի սխալները, բայց դա երկու կողմից էլ ջանքեր է պահանջում։ Գիտեմ, որ նախագահը պատրաստ է դրան, բայց, եթե Ռուսաստանը պատրաստ չէ, ապա օրվա վերջում մենք պարզապես կասենք. սա մեր պատերազմը չէ», - շեշտել է Վենսը։