Սպիտակ տունը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը անցել է արդյունավետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 19-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ սա առաջին հանդիպումն էր Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների միջև տեղի ունեցած վեճից հետո:
«Որքան հասկանում եմ, դա լավ և արդյունավետ հանդիպում էր », - լրագրողներին ասել է Լիվիթը։