Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լի Սինվեյին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:   

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար: 

Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը: 

Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:    

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ