Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Պարոն Ռուբիոն ողջունեց ռազմագերիների փոխանակման և յուրաքանչյուր կողմի հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների իր տեսլականի նախապատրաստման վերաբերյալ համաձայնագրերը և ընդգծեց Վաշինգտոնի պատրաստակամությունը շարունակել նպաստել կարգավորման որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը վերջնականապես ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերսկսկելու ստամբուլի բանակցությունները։ Լավրովը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ այս համատեքստում։

«Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ռուս-ամերիկյան շփումների շարունակականության վերաբերյալ»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ստամբուլ քաղաքում մայիսի 16-ին տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց ներկա է եղել նաև թուրքական կողմը։ 

Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվան գոհ է բանակցությունների արդյունքից, որի համաձայն՝ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» ձևաչափով։

Հայերեն English Français

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները