Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» ծրագրի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ մայիսի 16-ին աշխատանքային քննարկում են անցկացրել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ կառավարման ավագ մասնագետներ և JUST-ի առաջադրանքի և ռազմավարական պլանավորման առաջադրանքի թիմի ղեկավարներ Դանիելա Ֆելկմանի, Եվա Մելիսի, հանրային հատվածի մասնագետ Նանե Հարությունյանի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գործընկերներին են ներկայացրել դատաիրավական բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության հետ մշակված և 2026 թվականին մեկնարկելիք «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» (JUST) հնգամյա ծրագրի նախապատրաստման և ռազմավարական պլանավորման նպատակներն ու առաջնահերթությունները։ 

Ծրագրի հիմնական բաղադրիչով նախատեսվում է իրականացնել դատարանաշինության և դատարանների վերամոդելավորման, թվայնացման գործընթացը։ Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում տվյալ գործընթացին վերաբերող մանրամասների քննարկումն է եղել։ 

Ըստ աղբյուրի՝ պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են ծրագրի ուղղություններին, ժամկետներին, մշտադիտարկման փուլերին և ձևերին։

Հատուկ ուշադրություն է հրավիրվել իրականացվելիք աշխատանքների ելակետային տվյալներին, գնահատման ցուցիչներին, նախատեսվող կատարողականի և վերջնարդյունքի համադրման ճշգրտությանը, միջանկյալ վերանայման հնարավորությանը։ 

Նշվում է, որ քննարկման առարկա է դարձել նաև ծրագրի չափելիությունը երաշխավորող գործիքակազմի առկայությունը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների ձևաչափի և ժամկետների վերաբերյալ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին