ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարարի հետ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի Անթալիա քաղաքում մայիսի 15-ին հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան աշ-Շեյբանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ըստ գերատեսչության՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի «պատմական հանդիպումից հետո», որը կայացել է մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայում։

«Պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը պատժամիջոցների մեղմացմանը՝ Սիրիան կայունացնելու նպատակով։ Նա ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը Իսրայելի հետ խաղաղության հասնելու համար, Սիրիայում Իրանի ազդեցությանը վերջ դնելու ջանքերը, Սիրիայում անհետ կորած կամ սպանված ԱՄՆ քաղաքացիների ճակատագիրը պարզելուն և բոլոր քիմիական զենքերը վերացնելուն հանձնառությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Մարկո Ռուբիոն նաև ընդգծել է «բոլոր սիրիացիների մարդու իրավունքների պաշտպանության մեծ կարևորությունը՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից»։

Axios լրատվական հարթակը նշում է, որ բացի իր սիրիացի գործընկերոջ հետ հանդիպելուց, Ռուբիոն նաև եռակողմ հանդիպում է անցկացրել Ասադ աշ-Շեյբանիի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ Ասադ աշ-Շեյբանին հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր քննարկումները բավարարում են սիրիացի ժողովրդի ձգտումներն ու ապագայի նպատակները։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը շեշտել է, որ Սիրիայի անվտանգությունը կենսական նշանակություն ունի աշխարհի անվտանգության և կայունության համար։

Սա 15 տարվա ընթացքում առաջին նման հանդիպումն է երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։ 

Մայիսի 15-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ համագործակցում է Պետքարտուղարության և Ազգային անվտանգության խորհրդի հետ՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու Թրամփի հրահանգը կատարելու համար։

Հատկանշանական է, որ ապրիլին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ խնդրել էր նախագահին չվերացնել պատժամիջոցները և մտահոգություն էր հայտնել Սիրիայում Թուրքիայի աճող դերի վերաբերյալ։

Թրամփը մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում հայտնել էր, որ պատժամիջոցները վերացնելու իր որոշումը կայացվել է մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով։

Մերձավոր Արևելք

Թրամփը Սիրիայի նախագահին հորդորել է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և արտաքսել «օտարերկրյա ահաբեկիչներին»

Հայերեն English Русский

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը