Թուրքիա

Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում տեղի կունենա երկու եռակողմ հանդիպում. ԶԼՄ-ներ

Ստամբուլում մայիսի 16-ին նախատեսված է երկու եռակողմ հանդիպում՝ ՌԴ-Ուկրաինա-Թուրքիա և Ուկրաինա-ԱՄՆ-Թուրքիա։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Reuters, AFP և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Մինչ այդ՝ տեղական ժամանակով ժամը 10:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին) ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։ 

Երկու հանդիպումներն էլ կկայանան Դոլմաբահչե պալատում։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչներին կսպասի տեղական ժամանակով ժամը 10:00-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում