Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. Գերմանիայի արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Բեռլինը պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ այս մասին Անթալիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

Դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վադեֆուլն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախանշել է «5%-ի նպատակին հասնելու ծրագիրը, որը պահանջում է նախագահ Թրամփը, և որը նա անհրաժեշտ է համարում»: 

«Եվ մենք կհետևենք դրան», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է վերացնել իր կառուցվածքում «թույլ օղակները», որպեսզի ամրապնդի դաշինքի ընդհանուր հզորությունը։ 

«Դաշինքի հզորությունը որոշվում է նրա ամենաթույլ օղակի ուժով, և մենք ձգտում ենք նրան, որ ՆԱՏՕ-ում թույլ օղակներ չլինեն», - ասել է Ռուբիոն։

Գլխավոր քարտուղար Ռյուտեն ավելի վաղ առաջարկել էր, որ դաշնակիցները մինչև 2032 թվականը մեծացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը, իսկ ևս 1,5%-ը ծախսեն պաշտպանության հետ կապված այլ նպատակների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքները և կիբերանվտանգությունը: Այս ծրագիրն արդեն աջակցություն է ստացել ԱՄՆ-ից։ Դաշինքի ներկայիս թիրախը 2%-ն է, թեև ոչ բոլոր երկրներին է հաջողվել հասնել նույնիսկ այդ մակարդակին։

Ռյուտեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների վրա։

«Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այնքան են հաջողել այս հարցում, և մենք պետք է գերազանցենք նրանց այս առումով», - ընդգծել է դաշինքի ղեկավարը։

Թուրքիա

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

Հայերեն English

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը