Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նման ծրագրեր այս պահին չկան։ Ստամբուլում է գտնվում ռուսական պատվիրակություն, ռուս բանակցողների պատվիրակություն, որը սպասում է ուկրաինական կողմին, որն, իր հերթին, դեռևս այնտեղ չէ, - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Մենք չգիտենք, թե ինչպես կընթանան բանակցությունները։ Մեր պատվիրակությունը սպասում է ուկրաինացիներին, և նրանք դեռ չեն եկել։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները, և, անկասկած, բոլորը պատրաստ կլինեն գործադրել բոլոր ջանքերը՝ դրանց արդյունավետ լինելու համար»։

Պեսկովը նաև ասել է, որ հստակ չեն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկի ժամկետը, ինչպես նաև Կիևի պատվիրակության կազմը։

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների պատվիրակության կազմը նշանակվել էր մեկ օր առաջ։ Ինչպես 2022 թվականին, պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Թուրքիա

Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»

Հայերեն Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել