ԱՄՆ-ն ցանկանում է մոտ օրերին առաջընթաց տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է հնարավորինս շուտ առաջընթաց տեսնել բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Անթալիայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«ԱՄՆ նախագահը շատ հստակ է ասել, որ ուզում է՝ պատերազմն ավարտվի։ Նա, ըստ էության, պատրաստ է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի արդար, տևական խաղաղության», - ասել է Ռուբիոն, որի ելույթի տեսանյութը տարածել է BBC-ն։

«Մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա երկու օրերին։ Եվ այդ առումով մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել։ Ինչ մեխանիզմ էլ ուրվագծվի, ինչ գործընթաց էլ տեղի ունենա, մենք պատրաստ ենք լինել կառուցողական և օգնել, ինչով կարող ենք՝ հակամարտությանը վերջ դնելու համար», - հավելել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական եղանակով, այլ դիվանագիտական։ Եվ որքան ավելի արագ համաձայնություն ձեռք բերվի այս պատերազմին վերջ դնելու համար, այնքան ավելի քիչ մարդիկ կմահանան, և ավելի քիչ ավերածություններ կլինեն», - ասել է Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է պատերազմների կանխումը, և այդ պատճառով է, որ Վաշինգտոնը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժեղացումը և անդամ երկրների կողմից դաշինքի համար արված ծախսերի ավելացումը։

Մայիսի 15-ին Ստամբուլում պետք է տեղի ունենան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։ 

Թուրքիա

Հայտնի են Ստամբուլում բանակցությունների մասնակցող ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կազմերը

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում