Թուրքիա

Հայտնի են Ստամբուլում բանակցությունների մասնակցող ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կազմերը

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Ստամբուլում բանակցությունների մասնակցող ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կազմերը

Ստամբուլում մայիսի 15-ին մեկնարկելու են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Բացի այդ, ուկրաինական կողմի հետ բանակցությունների են մեկնում փորձագետներ։

Վլադիմիր Մեդինսկին 2022 թվականի գարնանը Ստամբուլում անցկացվող բանակցությունների ժամանակ ևս գլխավորվում էր ռուսական պատվիրակությունը։

Իր հերթին, «Ստրանա» պարբերականը հայտնել է Ստամբուլ մեկնող ուկրաինական պատվիրակության կազմը։ Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլ կմեկնեն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում