Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը՝ Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում կասեցնում է տասնյակից ավելի ամերիկյան ընկերությունների նկատմամբ առևտրի և ներդրումների արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Կասեցումն ուժի մեջ է մտել մայիսի 14-ից և կտևի 90 օր։

Միաժամանակ, Չինաստանը նաև ժամանակավորապես վերացնում է ռազմական նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման վերահսկողության միջոցներն ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ:

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնը և Պեկինը հայտարարել էին, որ համաձայնության են եկել մաքսատուրքերը 90 օրով փոխադարձաբար նվազեցնելու հարցի շուրջ: Միացյալ Նահանգները մայիսի 14-ից մինչև 30 տոկոսի են հասցրել չինական ապրանքների մեծ մասի համար սահմանված մաքսատուրքերը, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցրել է՝ հասցնելով մինչև 10 տոկոսի:

Հայերեն Русский

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը