Փոդքասթ

Podcast-Sport. Հենրիխ Մխիթարյանն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հենրիխ Մխիթարյանն ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Հենրիխ Մխիթարյանը, կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք մարզական լրագրող ու մեկնաբան Արման Աբելյանին, որի հետ խոսել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերից, «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիից, Հենրիխ Մխիթարյանից, որը երկրորդ անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին:

«Հենրիխ Մխիթարյանն ուղղակի սիրում է ֆուտբոլը: Գուցե, սա պարզ բան է թվում, բայց երբ նայում ես ֆուտբոլի շուրջ գտնվող մարդկանց, հասկանում ես, որ շատերն այդպիսի նվիրվածություն չունեն մարզաձևին»,-ասաց Աբելյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում