Թրամփը Սիրիայի նախագահին հորդորել է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները և արտաքսել «օտարերկրյա ահաբեկիչներին»

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ նրան կոչ է արել լավացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նշվում է, որ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքով՝ Թրամփն աշ-Շարաային կոչ է արել ստորագրել Աբրահամի համաձայնագրերը արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ (ստորագրվել են 2020 թվականին Իսրայելի և ԱՄԷ-ի, Իսրայելի և Բահրեյնի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ)։ 

Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահը Սիրիայի ղեկավարին կոչ է արել բոլոր «օտարերկրյա ահաբեկիչներին» ասել հեռանալ Սիրիայից, մասնավորապես նշելով, որ «պաղեստինցի ահաբեկիչները» պետք է արտաքսվեն։ Բացի այդ, Թրամփը Սիրիայի նոր ղեկավարությանը կոչ է արել օգնել թույլ չտալ «Իսլամական պետություն» խմբավորման վերածնունդը։

Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարություն է տարածել երկու ղեկավարների հանդիպումից հետո՝ նշելով, որ շեշտը դրվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման, ահաբեկչության դեմ պայքարում սիրիա-ամերիկյան համագործակցության ուղիների որոնման և «Իսլամական պետության» և այլ դերակատարների ազդեցությունը չեզոքացնելու վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին՝ երկրին առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով։

Մայիսի 14-ին Դոնալդ Թրամփը, բացի Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպումից, նաև մասնակցել է Ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հանդիպմանը։ Նա արդեն Սաուդյան Արաբիայից մեկնել է Կատար, որը մայիսի 13-ից մեկնարկած նրա մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում