Հայաստանը շարունակում է նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. Արարատ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքները կազմում են այդ մարտահրավերների մի մասը։ Այս համատեքստում, ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը և իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության և առաջմղման համար։

Այստեղ կցանկանայի ընդգծել Գլխավոր քարտուղարի և նրա թիմի կողմից իրականացված արժեքավոր աշխատանքն՝ ուղղված Եվրոպայի համար «Նոր Ժողովրդավարական պակտի» մշակման և ներկայացման ուղղությամբ։

Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը՝ ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական և ապագային պատրաստ։ Այս համատեքստում, ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, վերջերս՝ մամուլի ազատության հարցերում՝ իր ցուցանիշներով առաջատարը լինելով տարածաշրջանում: 

Ժողովրդավարական հաշվետվողականության և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, Դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը՝ վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը: 

Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում և կրկնապատկելու է իր ջանքերը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախագահող երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել և վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա Նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը, և պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման։

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորելով Լյուքսեմբուրգին գերազանց նախագահության համար, լավագույն մաղթանքներն եմ հղում Մալթայի մեր գործընկերներին։ Ես վերահաստատում եմ մեր կուռ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մեր ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ»,- ասել է Արարատ Միրզոյանը։  

Հայերեն العربية English Español Русский

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը