Քաղաքականություն

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթն անթույլատրելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահիտ Մանասյանն այս մասին հայտարարել է ԱԺ-ի ամբիոնից։ 

ՄԻՊ գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկմանն իր եզրափակիչ ելույթին Մանասյանն անդրադարձավ րոպեներ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին: 

«Հայաստանում, ի վերջո, քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթն իրապես անթույլատրելի է: Եվ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար: 

Առանց որևէ մեկին թիրախավորելու ուզում եմ հատուկ արձանագրել, որ նման դեպքերն անթույլատրելի են խորհրդարանական պետության խորհրդարանի դահլիճում»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

ԱԺ նիստերի դահլիճում մայիսի 14-ին հերթական անգամ միջադեպ տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մոտեցել էր ամբիոնին՝ արձագանքելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին: Արշակյանն ու Քոչարյանը բանավիճեցին, ապա միջամտեցին նաև մյուս պատգամավորները, իրարանցում ու քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև: 

Միջադեպի տեսանյութը՝ ստորև 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում