Հայաստանի պատմության թանգարանը մի շարք միջոցառումներով կմեկնարկի «Թանգարանների գիշեր»-ը

2 րոպեի ընթերցում

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը կրող թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է մի շարք միջոցառումներ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պատմության թանգարանի տարածած հաղորդագրությունից, մայիսի 17-ին ժամը 20։00-ին Հայաստանի պատմության թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա «Կայթ» նվագախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն պատմական Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով, այդ թվում՝ «Գորանի», «Հավկունք վըր ծովունը», «Թագպարը» և այլն:

Մայիսի 17-ին ժամը 21։00-ին Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի  «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագրով մշտական ցուցադրությունը։ Ցուցադրությունում տեղ են գտել մշակութային ժառանգությունը փաստող եկեղեցական արձանագիր նվիրաբերություններ և փաստաթղթեր, սփյուռքահայ համայնքներից մեզ հասած տպագիր գրքեր, Ղուկաս Վանանդեցու պատրաստած աստրոլաբը, Սանահինի դաջազարդ հիասքանչ վարագույրը, Երևանի քանդված Պողոս Պետրոս եկեղեցու վերականգնված որմնանկարները, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գահը և մի շարք այլ արժեքավոր նմուշներ։

Մայիսի 17-ին և 18-ին ժամը 11:00-ից թանգարանում կանցկացվեն տարբեր բարբառներով շրջայցներ՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» խորագրի ներքո։

             

Հայերեն Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել