Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։

«Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու (խմբ.՝ Ստամբուլում բանակցություններին)։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ 

«Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ կընդունի՞ արդյոք այս ձևով բանակցելու առաջարկը», - ​​ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին «առանց որևէ նախապայմանի»։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։

Թուրքիա

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով

Հայերեն Русский

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել