Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ինչի արդյունքում ամերիկյան ապրանքների համար կգործեն 10% մաքսատուրքեր:

Ջեյմիսոն Գրիրը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մաքսատուրքերի նվազեցման մասին հայտարարել են մայիսի 12-ին Ժնևում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ կողմերը կշարունակեն խորհրդակցությունները և կքննարկեն առևտրի ոլորտում առկա խնդիրները։ 

Ավելի վաղ թե՛ ամերիկյան, թե՛ չինական կողմերը մայիսի 10-11-ին Ժնևում անցկացված բանակցություններում առաջընթաց էին արձանագրել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում