Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը պահպանվում է. կողմերը կքննարկեն հետագա քայլերը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գերատեսչությունների պաշտոնյաները մայիսի 12-ին կքննարկեն հետագա քայլերը երկու միջուկային պետությունների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին։

Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ հրադադարը պահպանվում է, գիշերը պայթյուններ կամ գնդակոծություններ չեն եղել՝ չնայած ավելի վաղ հրադադարի ռեժիմի որոշ խախտումներ էին գրանցվել։ 

Ըստ հնդկական բանակի՝ վերջին օրերին սահմանամերձ շրջաններում բախումներից հետո մայիսի 11-ն առաջին խաղաղ օրն է եղել՝ չնայած որոշ դպրոցներ դեռ փակ են մնում։

4 օր տևած ինտենսիվ մարտերից հետո մայիսի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մայիսի 7-ից պակիստանյան կողմի գնդակոծությունից զոհվել է 16 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ Պակիստանում հնդկական հարվածների հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ։  

«Սինդուր գործողությունը», որի ընթացքում Հնդկաստանը հարվածել է Պակիստանում գտնվող թիրախների, Նյու Դելիի պատասխանն էր ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ