Սփյուռք

Թեհրանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Թեհրանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողությունը կազմակերպվել է Թեհրանի Հայ ազգային մշակութային միության նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցել են մի խումբ գիտնականներ և համալսարանական պրոֆեսորներ՝ այդ թվում դոկտոր Մաջիդ Քարիմին, դոկտոր Պիոնեկ Սիմոնին, դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը և դոկտոր Էհսան Մովահեդյանը։ Բանախոսները իրենց ելույթներում անդրադարձել են մարդկության դեմ այս հանցագործության պատմական, քաղաքական և մշակութային տարբեր կողմերին։

Դոկտոր Պիոնեկ Սիմոնին ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունում հայկական եկեղեցիների ու շինությունների պատմական ակնարկը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված համակարգված ոչնչացմանը։

Դոկտոր Մաջիդ Քարիմին իր խոսքում վերլուծել է ցեղասպանության արմատները, պատմական համատեքստը և դրա հետևանքով տարածաշրջանում և Իրանում առ այսօր առկա շարունակական սպառնալիքները։

Իսկ դոկտոր Էհսան Մովահեդյանը շեշտել է, որ նման ողբերգությունների նկատմամբ լռությունը հանգեցնում է դրանց կրկնությանը ժամանակակից աշխարհում։ Նա կարևորել է հանրային իրազեկվածության բարձրացումը՝ որպես նման հանցագործությունների կանխարգելման կարևոր պայման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում