Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում ավելի քան 100 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մայիսի 8-ի լուսաբացից ի վեր զոհերի թիվը հասել է 11-ի, այսպիսով, 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

33 զոհ գրանցվել է ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում Աբու Համիսա դպրոցի ռմբակոծման հետևանքով, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղեստինցիներ։ Զոհերի մյուս մասը գրանցվել է Գազա քաղաքում թայլանդական ռեստորանի և ազգային շուկայի թիրախավորման հետևանքով։

Բացի այդ, մայիսի 7-ի երեկոյից մինչև մայիսի 8-ի առավոտ իսրայելական ուժերը Արևմտյան ափի տարբեր շրջաններում ձերբակալել են առնվազն 45 քաղաքացու։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 52 653 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 118 897-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում