Մշակույթ

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները:  

Մասնագետներն այցելել են նաև Նորատուս գյուղում գտնվող Յոթ աղբյուր ամրոց, նույնանուն գյուղատեղի, եկեղեցի և գերեզմանոց: Քննարկվել են տարածքում հնագիտական պեղումների հնարավորությունը և համապատասխան ծրագրի կազմման անհրաժեշտությունը: 

Մոնիթորինգային այցն իրականացրել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում