Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու ու կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

Հայերեն فارسی Русский