Աշխարհ

Հնդկաստանի կողմից Պակիստանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով 70 զինյալ է զոհվել. NDTV

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի կողմից Պակիստանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով 70 զինյալ է զոհվել. NDTV

Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող ինը թիրախներին հասցված 24 հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 70 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։

«Ավելի քան 60 ահաբեկիչ վիրավորվել է ինը թիրախներում», - հավելում է NDTV-ն։

Հաղորդվում է, որ թիրախավորված օբյեկտներն ահաբեկչական գործունեության կենտրոն էին հանդիսանում, և ճշգրիտ հարվածների միջոցով թիրախավորվել են «Լաշքար է Թայբա» և «Ջաիշ է Մոհամմադ» ահաբեկչական խմբավորումների հետ կապված ճամբարները։

«Աղբյուրները հաղորդում են, որ հակահարվածը զգալիորեն վատթարացրել է այս ահաբեկչական խմբավորումների գործառնական հնարավորությունները», - նշում է լրատվամիջոցը։

«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։

Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 48-ը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում