ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում: 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մերօրյա փոխկապակցված համաշխարհային տնտեսության պայմաններում ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը՝ զարգացող և քիչ զարգացած երկրների համար ինստիտուցիոնալ կարողությունների խթանման, ներդրումային հոսքերի և կայուն տնտեսության ապահովման, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների կյանքի կոչման համատեքստում: 

Անդրադառնալով  Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կենտրոնը կամ դրա տարածաշրջանային գրասենյակը հյուրընկալելու առնչությամբ՝ աջակցելով ներդրումային վեճերի կարգավորմանն ուղղված արդար, ներառական և թափանցիկ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությանը:

Ծանոթագրություն. Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպումն անցկացվում է Երևանում ս.թ. մայիսի 6-ից 8-ը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի համատեղ ջանքերով: Քննարկումներին մասնակցում են հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը, քարտուղարության ներկայացուցիչները, ավելի քան 25 անդամ-պետությունների պատվիրակներ:  

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին