«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք պատրաստում են մարզասարքեր այլ քրեակատարողական հիմնարկների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության, միևնույն ժամանակ՝ քրեակատարողական հիմնարկների գույքային ապահովվածության բարելավման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, «Սևան» քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, համապատասխան կրթություն ստացած դատապարտյալները պատրաստում են մարզասարքեր բոլոր քրեակատարողական հիմնարկների մարզասրահների համար։ Իսկ մինչ այդ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից իրականացվել էին «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների խցերի վնասված դռների և մահճակալների վերանորոգման աշխատանքներ։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նման վերասոցիալականացման ծրագրերի շնորհիվ ազատազրկված անձինք նաև  ձեռք են բերում մասնագիտական նոր հմտություններ կամ կատարելագործում դրանք, ինչն էլ իր հերթին ազատազրկված անձին ընձեռում է գումար վաստակելու հնարավորություն և ֆինանսական որոշակի կայունություն։  

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին