ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ընդգծել էր, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է ստեղծել անհավասար պայմաններ և սուբյեկտիվ մոտեցումներ։ Նա նշել էր, որ իշխող խմբակցությունը նախաձեռնել է էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց՝ նպատակ ունենալով ապահովել օբյեկտիվ և ինստիտուցիոնալ մոտեցում պատգամավորների վարքագծի հարցերում։

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծում նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար հիմք է հանդիսացել 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում գրանցված միջադեպը, երբ  Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասել էր «շուրթերդ մաքրիր» և արգելել կանգնել իր կողքին՝ նշելով, որ «դուք լրագրող չեք»։ Ընդդիմադիր խմբակցությունները սա գնահատել են որպես անհարգալից և խտրական վերաբերմունք։ 

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը