ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի
1 րոպեի ընթերցում

Ազգայի ժողովը օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ժամը 18։30-ից 20։00-ն կանցկացվի մեկ լրացուցիչ նիստ։
Հարցին կողմ է քվեարկել 56, դեմ՝ 3 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ԱԺ 12 հանձնաժողովներից 3-ում նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած երեք թեկնածուներն էլ չեն ընտրվել, ուստի խմբակցությունը պետք է առաջադրի նոր թեկնածուների։
Այս պահին քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիանա Մանուկյանի թեկնածությունը։