Պակիստանը հրթիռ է փորձարկել, Հնդկաստանը հրահանգել է վարժանքներ անցկացնել երկու երկրների միջև լարվածության ֆոնին

2 րոպեի ընթերցում

Պակիստանը մայիսի 5-ին երկրորդ հրթիռային փորձարկումն է անցկացրել վերջին երեք օրվա ընթացքում, իսկ Հնդկաստանը մի քանի նահանգների հրահանգել է անվտանգության վարժանքներ անցկացնել` Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև ստեղծված լարվածության ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը մի քանի նահանգների հրահանգել է մայիսի 7-ին մեկնարկել անվտանգության վարժանքներ՝ ապահովելու քաղաքացիական պատրաստվածությունը, Reuters-ին հայտնել է կառավարության աղբյուրներից մեկը։ Վարժանքները կներառեն օդային տագնապի շչակներ, տարհանման պլաններ և մարդկանց նախապատրաստում հնարավոր հարձակմանն արձագանքելուն։

Իր հերթին, Պակիստանի բանակը մայիսի 5-ին Ֆաթահ շարքի 120 կմ հեռահարությամբ ցամաք-ցամաք հրթիռ է փորձարկել։ Դրանից երկու օր առաջ երկիրը փորձարկել էր Աբդալի ցամաք-ցամաք բալիստիկ հրթիռը՝ 450 կմ հեռահարությամբ։

Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ ներկայում Հնդկաստանի հետ որևէ կապուղի չի գործում։

Երկու միջուկային տերությունների միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Ահաբեկիչները թիրախավորել են հինդու զբոսաշրջիկներին։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը ներգրավված լինելու մեջ։ 

Աշխարհ

Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի կապը Պահալգամի ահաբեկչության կազմակերպիչների հետ. NDTV

Երկրները փակել են իրենց ցամաքային սահմանները, կասեցրել առևտուրը, փակել օդային տարածքը մեկը մյուսի ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Երկու երկրների սահմանին նաև տեղի է ունեցել փոխհրաձգություն։

Աշխարհ

Հնդկաստանը սկսել է դադարեցնել Պակիստանին ջրի մատակարարումը Ջամու և Քաշմիրի ամբարտակով

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն