Իրան

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

2 րոպեի ընթերցում

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իսլամաբադի միջազգային օդանավակայան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին նշել է, որ այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը՝ ավելացնելով, որ քայլեր է ձեռնարկում Իրանի և Պակիստանի միջև համագործակցությունն ավելի լավ ուղու վրա դնելու ուղղությամբ։

Արաղչին մեծ նշանակություն է տվել երկու երկրների միջև հարաբերություններին, նաև կարևորել է Իրանի հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի հետ։ 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շատ կարևոր է Իրանի համար։ Արաղչին ընդգծել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը նվազեցնելու Թեհրանի կոչը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իսլամաբադ կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության նվազեցումն է։

Արաղչին նաև նշել է, որ Պակիստանում նախատեսված են սերտ խորհրդակցություններ։ 

«Պակիստանի նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված են հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր», - նշել է նա։

Պակիստանից հետո Արաղչին նաև նախատեսում է մեկնել Հնդկաստան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում