Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի կազմում դարձել է Լեհաստանի գավաթակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին տիտղոսն է նվաճել նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանը «Լեգիա»-ի կազմում դարձել է Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող: 

Եզրափակիչ խաղում «Լեգիա»-ն մրցել է Բիչախչյանի նախկին թիմի` «Պոգոն»-ի դեմ ու առավելության հասել 3:4 հաշվով: 

Վահան Բիչախչյանն, ով «Լեգիա»-ի մեկնարկային կազմում չէր, փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսի 83-րդ րոպեին:

«Լեգիա»-ն իր պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է Լեհաստանի գավաթակիր:

Հայերեն Русский