Հայաստան

Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահի ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահի ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձը հրապարակվել է ԱԺ նախագահի «Ֆեյսբուք»-ի էջում, որում ասվում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա ջանքերի և պատասխանատու վերաբերմունքի համար։ 

Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում