Podcast-Sport. Երևանն ընդունում է կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը
1 րոպեի ընթերցում

Երևանում մայիսի 7-11-ը կկայանա կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական` 60-րդ առաջնությունը:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, որի հետ խոսել ենք մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցներից:
«Մեզ համար երազանքի պես մի բան էր, որ Երևանում կարողանանք կազմակերպել նմանատիպ մի մրցաշար: Երեք տարի առաջ Կարատեի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ մենք հայտ էինք ներկայացրել: Այդ անգամ մեր հայտը մերժվեց, բայց մենք նույնը փորձեցինք նաև երկու տարի առաջ: Շատ մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց ստանալ մրցաշարն անցկացնելու իրավունքը: Ուզում ենք, որ Երևանում կայանալիք այս մրցաշարը վերածվի իսկական տոնի»,-ասաց Հարությունյանը:
Մանրամասները` Podcast-ում