Դիլիջան համայնքին վերադարձվել է նախկինում օտարված մանկապարտեզը
2 րոպեի ընթերցում

Դիլիջան համայնքի կարիքներին սպասարկող նախկին մանկապարտեզի շենքը, որը տարիներ առաջ համայնքի հաշվեկշռից դուրս էր բերվել, վերադարձվել է համայնքի սեփականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 30-ի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված իրավական գործընթացներին։
«Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականին ընդունած որոշմամբ Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր մի կազմակերպության, որն առնչվում էր նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված սուբյեկտի։ Դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական վարույթ, իսկ քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջանի համայնքի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն։ Այս որոշման հիման վրա շենքը վերադարձվել է համայնքի սեփականությանը»,-հայտարարեց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ դատարանի վճիռը վերջնական է և հրապարակման պահից մտել է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ համայնքը կարող է սկսել մանկապարտեզի շենքի նորոգման և մանկապարտեզի բնականոն գործառույթների վերականգնման գործընթացը։