Կիևը չի արձագանքել Պուտինի՝ մայիսյան հրադադարի վերաբերյալ նախաձեռնությանը. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Կիևը ոչ մի կերպ չի արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մայիսյան հրադադարին, պարզ չէ՝ Ուկրաինայի զինված ուժերը կմիանան դրան, թե ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց նախագահ Պուտինն է բարի կամքի ժեստ դրսևորել և երեկ հայտարարել, որ Հաղթանակի օրը, Հաղթանակի տոնին կհայտարարվի ժամանակավոր հրադադար։ Կիևի վարչակարգից  արձագանք մենք նույնպես չենք լսել։ Եվ առայժմ դժվար է հասկանալ՝ Կիևի վարչակարգը պատրաստվո՞ւմ է դրան միանալ, թե՞ ոչ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն խոսքերը, որ հրադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը «մանիպուլյացիա է»:

«Ես կասեի, որ ավելի շուտ մանիպուլյացիա է նախագահ Պուտինի այդ նախաձեռնությանն ուղղակի պատասխան չտալը։ Դա ավելի քան մանիպուլյացիա է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Ռուսաստանը մարդասիրական նկատառումներով հայտարարել է մարտական գործողությունների դադարեցման մասին՝ մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը։ Մոսկվան կարծում է, որ Կիևը պետք է հետևի այդ օրինակին, բայց խոստացել է տալ համարժեք պատասխան, եթե ուկրաինական ուժերը խախտեն հրադադարը:

Ռուսաստան

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին

Հայերեն

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս