Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբեր 12-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Քարահունջ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սալ Քար, Արեգունի, Արևշատ, Այգեստան և Քրիստափոր փողոցների ջրամատակարարումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։