Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն անփութության հետևանք է․ Իրանի ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Իրանի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը անփութության ու թերությունների հետևանք է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից՝ այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար  Իսկանդար Մոմենին։

Պաշտոնյայի խոսքով՝ նավահանգստում անվտանգության հարցերին և քաղաքացիական պաշտպանության կանոնակարգերին լուրջ չեն վերաբերվել։ 

Նախարարը հայտնել է, որ պայթյունի առնչությամբ մի շարք անձինք հարցաքննության են ենթարկվում։

Մոմենին հաստատել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 46 և վիրավորվել ավելի քան 1200 մարդ։ Նա նաև հավելել է, որ բժշկական խմբերը կիրառում են դատաբժշկական մեթոդներ և ԴՆԹ թեստավորում՝ մարմինները նույնականացնելու համար։ 

Պայթյունը որոտացել է ապրիլի 26-ին, Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում, որն Իրանի ամենախոշոր կոնտեյներային հանգույցն է։ Վառելիքի լցանավի պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կմ հեռավորության վրա, պոկվել են բեռնարկղերի մետաղական հատվածները՝ մեծապես վնասելով ներսում գտնվող ապրանքները։

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։  

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին