Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, կարևորվել է երկուստեք համագործակցության շարունակականության ապահովումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում