Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի օրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ից 8-ը զրո ժամից մինչև մայիսի 10-ից 11-ը զրո ժամը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն», - ասվում է հայտարարության մեջ։

«Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին», - ընդգծում է Կրեմլը։

ՌԴ իշխանությունները նախազգուշացրել են, որ «ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը համարժեք և արդյունավետ պատասխան կտան»։

Միևնույն ժամանակ «ռուսական կողմը հերթական անգամ հայտարարում է առանց նախապայմանների հաշտության բանակցություններին իր պատրաստակամության մասին՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի սկզբնա​​պատճառների վերացմանը, միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»։

Հայերեն English Русский

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի