Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։

Փհենյանի այս հայտարարությունից օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գովաբանել էր Հյուսիսային Կորեայի զորքերի «հերոսությունը»՝ առաջին անգամ հրապարակայնորեն ընդունելով Փհենյանի ներգրավվածությունը հակամարտության մեջ։ 

Գերասիմովը հայտնել էր, որ Մոսկվան լիովին ազատագրել է Կուրսկի մարզը, ինչն Ուկրաինան հերքել է։ 

Արևմտյան պաշտոնյաներն ավելի վաղ BBC-ին հայտնել էին, որ երեք ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կողմից ուղարկված 11 000 զինվորներից առնվազն 1000-ը զոհվել են։

Ըստ կորեական պետական լրատվամիջոցի՝ Ռուսաստան զորքեր ուղարկելու որոշումն ընդունվել է՝ հիմնվելով Մոսկվայի և Փհենյանի միջև ստորագրված փոխադարձ պաշտպանության մասին  համաձայնագրի վրա։ Ըստ հրապարակման՝ Փհենյանում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան կրկին կաջակցի ռուսական բանակին։ 

Հյուսիսային Կորեայի ուժերի՝ Ռուսաստան տեղափոխվելու մասին առաջին հրապարակումները հայտնվել են 2024 թ. հոկտեմբերին, երբ երկու երկրների ղեկավարները հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին։

Հայերեն

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը